Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արփինե Հովհաննիսյան. Կորոնավիրուսի հետ կապված իշխանությունների վարքագիծն ամենավառն է արտահայտում քաղաքացու հանդեպ պատասխանատվության չափը

Արփինե Հովհաննիսյան. Կորոնավիրուսի հետ կապված իշխանությունների վարքագիծն ամենավառն է արտահայտում քաղաքացու հանդեպ պատասխանատվության չափը
12.03.2020 | 14:44

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է. «Յուրաքանչյուրի պատասխանատվության սահմանը իր արժեքային համակարգն է, հոգատարությունը դիմացինի համար ու սեփական կարգավիճակի գիտակցումը։ Դե իհարկե նաև ադեկվատությունը, պրոֆեսիոնալիզմը և որ ամենակարևորն է՝ ինքնասիրահարվածության բացակայությունը։ Կարծում եմ՝ առանց ինձ էլ գիտեք թվարկածներիցս, որը ունեն ու, որը իսպառ չունեն մեր իշխանությունները։ Կորոնավիրուսի հետ կապված իրենց վարքագիծը ամենավառն է արտահայտում քաղաքացու հանդեպ իրենց պատասխանատվության չափը։


Խնդրում եմ, եթե ձեր քարոզարշավը այդքան կարևոր է, վարչապետի երեկվա կամ որևէ ելույթ քաղաքներում ու գյուղերում մեծ էկրանի վրա ձայնով կամ առանց ձայնի պտտեք, բոլոր հեռուստաընկերություններով էլ ցույց տվեք։ Միևնույն է՝ ռեպերտուարը նույնն է՝ «նախկին», «ռոբասերժական» ու էլի նման բաներ։ Կարևորը մարդիկ կիմանան ինչ է ասում, բայց կլինեն անվտանգ։ Ի վերջո հաղթելու է ոչ թե «ՈՉ»-ը, այլ պարտվելու է «Այո»-ն։ Եթե իհարկե քաղաքացին որոշի, որ իր սեփական առողջությունը ավելի կարևոր է քան էպոսը՝ վասն նախնյաց։ Եթե դուք պատասխանատու չեք ուզում լինել ու մարդկանց ասել ճիշտը՝ դրանով ավելացնելով խուճապը, ապա մարդիկ ստիպված կլինեն պատասխանատու իրենց ու իրենց ընտանիքի համար»։

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ