Չինաստանի առողջապահության հարցերով հանձնաժողովի ներկայցուցիչ Մի Ֆենը հայտնել է, որ երկրում անցել է կորոնավիրուսի համաճարակի պիկը։ Նրա խոսքով՝ անցած շաբաթ Չինաստանի Հուբեյ նահանգում, բացառությամբ Ուհան քաղաքի, Covid-2019-ի որևէ նոր դեպք չի հայտնաբերվել: Նահանգի սահմաններից դուրս գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7նոր դեպք, որից 6–ը՝ «ներմուծված»։ «Այս տվյալները ցույց են տալիս, որ, ընդհանուր առմամբ, համաճարակի այս ալիքի պիկը երկրում արդեն անցել է»,- նշել է Մի Ֆենգը: