Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վրաստանում կարանտին կուղարկեն Ավստրիայից, ԳԴՀ-ից, Իսպանիայից եւ Ֆրանսիայից բոլոր ժամանողներին

Վրաստանում կարանտին կուղարկեն Ավստրիայից, ԳԴՀ-ից, Իսպանիայից եւ Ֆրանսիայից բոլոր ժամանողներին
12.03.2020 | 14:48

Վրաստանի տարածք մուտքի պայմանները խստացվում են քաղաքացիների և օտարերկրացիների համար՝ հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստում: Մարտի 12-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 24 մարդու, այդ թվում՝ 12-ամյա մի դեռահասի մոտ: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն չի բացառում, որ ախտահարվածների թվաքանակը կավելանա:

«Մեզ մոտ արդեն որոշակի սահմանափակումներ են դրված Չինաստանից, Հարավային Կորեայից, Իտալիայից մարդկանց մուտքի վրա: Այդ ռեժիմին ավելացվում են Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան եւ Իսպանիան: Դա նշանակում է, որ Վրաստանի բոլոր քաղաքացիները, որոնք հանրապետություն են վերադառնում այդ երկրներից, կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի»,-հայտարարել է Գախարիան: Օտարերկրյա քաղաքացիները պարտավոր կլինեն սահմանին ներկայացնել բժշկական տեղեկանք, որ իրենց մոտ կորոնավիրուս չկա: Հակառակ դեպքում նրանք նույնպես կուղարկվեն կարանտին:

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ