Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵԽ-ն Ադրբեջանին 1,5 ամիս է տվել՝ չեղարկելու ընդդիմադիրների դատավճիռները

ԵԽ-ն Ադրբեջանին 1,5 ամիս է տվել՝ չեղարկելու ընդդիմադիրների դատավճիռները
12.03.2020 | 22:07

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանին մեկուկես ամիս ժամանակ է տվել 8 ընդդիմադիրների նկատմամբ դատավճիռները չեղարկելու համար: «Իլգար Մամեդովի խումբ» ակտիվիստների դատավճիռները Ստրասբուրգի դատարանն ավելի վաղ ոչ իրավաչափ էր ճանաչել՝ փաստելով, որ քրեական գործերն Ալիևի վարչակազմը կիրառել է նրանց լռեցնելու նպատակով:


2019-ի մայիսին Եվրոպական դատարանը հաստատել է, որ Ադրբեջանը չի կատարել ստանձնած պարտավորությունները այդ խմբի նկատմամբ կայացված որոշումների հարցով: Ընդդիմադիր առաջնորդ Իլգար Մամեդովը Եվրախորհրդին հորդորել է սպասել մինչև ապրիլի 30-ը, և եթե մինչ այդ Բաքուն չկատարի պահանջներն ու չչեղարկի ընդդիմադիրների դատավճիռները, պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակազմի նկատմամբ՝ ընդհուպ սառեցնել կառույցին երկրի անդամակցությունը:

Դիտվել է՝ 308

Մեկնաբանություններ