Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵՄ մի շարք երկրներ կոշտ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար

ԵՄ մի շարք երկրներ կոշտ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար
12.03.2020 | 22:12

Չեխիայում, որտեղ պաշտոնական տվյալներով 100 վարակված կա, արտակարգ դրություն է մտցվել: Գերմանիայի և Ավստրիայի հետ սահմաններին հսկողություն է սահմանվել, չեղարկվել է միջազգային երկաթուղային հաղորդակցությունը, 13 երկրների քաղաքացիների մուտքը արգելված է: Արգելվում է նաև 30-ից ավել անձանց մասնակցությամբ միջոցառումները, առաջիկայում նախատեսվում է փակել ժամանցային և մշակութային վայրերը, սահմանփակվել է նաև ռեստորանների աշխատանքային ժամերը, փակվել են նաև բոլոր դպրոցները: Սլովակիան արգելել է արտասահմանցիների մուտքը երկիր, բացառությամբ կեցության իրավունք ունեցող անձանց: Կփակվեն դպրոցները, օդանավակայանները, ռեստորանները: Դպրոցները փակելու որոշում է կայացրել նաև Իռլանդիայի կառավարությունը:


Կորոնավիրուսը տարածվում է Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, դեռևս հաստատված դեպքեր չկան միայն Չերնոգորիայում:
Վարակվածների և մահվան ամենամեծ թիվը Իտալիայում է, միայն երեկ հաստատվել է 2300 նոր վարակի դեպք: Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում վարակվածների թիվը հասնում է 1000-ի, Եվրամիության մյուս երկրներում՝ հարյուրավոր: Ամենակոշտ միջոցներն է ձեռնարկել Իտալիան, կարանտին է սահմանված երկրով մեկ:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ