Թուրքիան չի դիտարկում իր զորքերը սիրիական Իդլիբից դուրս բերելու հարցը, որտեղ Անկարան ունի 12 դիտակետ՝ հայտարարել է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Իդլիբում մեր ռազմական ներկայությունը շարունակվում է, մեր բոլոր զորքերը դուրս բերելու հարց չկա, մեր բոլոր զորքերը մնում են տեղում», - «Anadolu»-ն մեջբերում է նրա խոսքերը: