Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հունվարից ներդրողները մոտ 42 մլրդ դոլար են դուրս բերել զարգացող շուկաներից

Հունվարից ներդրողները մոտ 42 մլրդ դոլար են դուրս բերել զարգացող շուկաներից
12.03.2020 | 22:17

Արտասահմանցի ներդրողները հունվարի վերջից զարգացող երկրների բաժնետոմսերի և փոխառությունների շուկայից 41,7 միլիարդ դոլար են դուրս բերել՝ նոր կորոնավիրուսով վարակի բռնկմանը հետևած համաշխարհային ֆոնդային շուկաների արձագանքից հետո, հայտնել է «Financial Times»-ը՝ հղում անելով Միջազգային ֆինանսների ինստիտուտին (IIF): Կապիտալի այս ծավալը կրկնակի գերազանցում է 2008-ի սեպտեմբերից այդ նույն 51-օրյա ժամանակահատվածում միջոցների արտահոսքը, երբ սկսվել էր համաշխարհային ֆինանսական ճգնաժամը:


«Դրանք շատ մեծ միջոցներ են։ Դա նշանակում է ֆինանսական պայմանների ևս մեկ նշանակալի խստացում զարգացող շուկաների համար», - հայտարարել է IIF-ի առաջատար տնտեսագետ Ռոբին Բրուքսը:
Արտահոսքի մեծ մասը կապված է բաժնետոմսերի, այլ ոչ թե փոխառությունների հետ, ներդրողները վախենում են, որ ներկայիս իրավիճակում առավել մեծ չափով կտուժեն ընկերությունները, որոնք զարգացող տնտեսությամբ երկրներում են:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ