ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել՝ քաղաքացիներին կոչ անելով խուսափել մարտի 17-ի ՍԴ նիստին ներկա գտնվելուց։
«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը՝ խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ 2020-ի մարտի 17-ին Սահմանադրական դատարանի նիստին ներկա գտնվելուց, որի ընթացքում բանավոր ընթացակարգով քննվելու է Հանրապետության նախագահի դիմումը։ Խնդրում եմ զանգվածային լրատվամիջոցներին ուղիղ եթերի միջոցով հնարավորություն ընձեռնել նիստով հետաքրքրվող բոլոր քաղաքացիներին հետևել նիստի ընթացքին»,-ասված է ՍԴ նախագահի հայտարարության տեքստում։