Չեխիայում արտակարգ դրություն է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով՝ կառավարության նիստի ավարտին հայտարարել է վարչապետ Անդրեյ Բաբիշը:
«Չեխիայում արտակարգ դրություն է սահմանվում հինգշաբթի 14:00-ից ըստ կենտրոնական եվրոպական ժամանակի և կգործի 30 օր»,- ասել է նա:
Երկրում կա 96 կորոնավիրուսակիր: Իշխանություններն արգելել են նաև մուտքը երկիր կորոնավիրուսի տարածման օջախ 13 պետություններից: Խոսքը Չինաստանի, Հարավային Կորեայի, Իրանի, Իտալիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Բելգիայի և Մեծ Բրիտանիայի մասին է: Չեխիայի քաղաքացիներին նույնպես արգելվել է այցելել այդ երկրներ: