Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի պատճառով ուժը կորցրած է ճանաչել ՀՀ պատվիրակությունների մի քանի արտասահմանյան գործուղումների մասին իր որոշումները

Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի պատճառով ուժը կորցրած է ճանաչել ՀՀ պատվիրակությունների մի քանի արտասահմանյան գործուղումների մասին իր որոշումները
12.03.2020 | 22:20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ պատվիրակությունների մի քանի արտասահմանյան գործուղումներ: Մարտի 12–ի որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին Ֆրանսիա գործուղելու մասին որոշումը: Չեղարկվել է նաև ԱՄՆ պատվիրակություն գործուղելու որոշումը։ Մեկ այլ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել նաև Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին Դանիայի Թագավորություն գործուղելու մասին որոշումը։

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ