ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 75 անդամ, որոնք ներկայացված են 23 նահանգից, նամակով դիմել են օտարերկրյա հատկացումների հարցերով հանձնաժողովի նախագահին՝ հայտարարելով Արցախին և Հայաստանին օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին: Հրապարակված բաց նամակում կոնգրեսականները խնդրում են 1.5 մլն դոլար տրամադրել Արցախի տարածքում ականազերծման ծրագրերի իրականացման համար: Կոնգրեսմենները խնդրում են 100 մլն դոլար տրամադրել Հայաստանին տնտեսության, կառավարման համակարգի և արդարադատության ոլորտի զարգացման համար:
Կոնգրեսականները նամակում պահանջում են վերացնել բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական սահմանափակումները Արցախ այցելելու և Արցախի կառավարության պաշտոնական ներկայացուցիչների հետ շփվելու համար, ինչպես նաև դադարեցնել ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին այնքան ժամանակ, մինչև ապացույցներ չլինեն, որ այդ երկիրը դադարեցրել է Հայաստանի և Արցախի նկատմամբ հարձակումները: