Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը Ժնևում իր նստաշրջանը կասեցրել է կորոնավիրուսի պատճառով

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը Ժնևում իր նստաշրջանը կասեցրել է կորոնավիրուսի պատճառով
12.03.2020 | 22:22

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է ընդունել կասեցնել իր 43-րդ նստաշրջանը, որն ընթանում է Ժնևում: Աշխատանքը կասեցվում է մարտի 13-ից: Այդ մասին մարտի 12-ի նիստում հայտնել է ՄԻԽ-ի նախագահ Էլիզաբեթ Տիչի-Ֆիսլբերգերը: «Խորհրդի համաձայնությամբ մենք նստաշրջանի աշխատանքը կասեցնում ենք մարտի 13-ից մինչև հետագա ծանուցումը»,-հայտարարել է նա:

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ