Գերմանիայում COVID-19 կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 2078-ի: Մարտի 11-ին Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որը հիվանդացության վիճակագրություն է վարում երկրում, հայտնել էր 1567 վարակվածի մասին, մահացել է 3 մարդ: Հիվանդացածներն առավել մեծ թիվ են կազմում Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի երկրամասում:
Բելգիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը վերջին 24 ժամում հասել է 399-ի: Նախօրյակին հաղորդվել էր 314 վարակվածի մասին, 3 մարդ մահացել է: Վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդանալու 85 նոր դեպք: Ընդհանուր թիվը կազմում է 399: