Իսպանացի բժիշկները թվարկել են այն մթերքները, որոնք կարող են օգնել իմունային համակարգի աշխատանքին: Ցանկը գլխավորել է սխտորը, որ համարվում է բնական հակամանրէային, հակավիրուսային և հակասնկային միջոց: Հաջորդում են նուշը, որ հարուստ է E վիտամինով, և հապալասը, որ պաշտպանում է շնչուղիները: Բժիշկները խորհուրդ են տալիս սննդաբաժնում ներառել հավի կամ հնդկահավի արգանակ, որ արգելակում է մրսածության ժամանակ լորձի առաջացումը, բետա-կարոտինով հարուստ քաղցր կարտոֆիլ և վիտամիններ, միներալներ և հակաօքսիդիչներ և բջջանյութ պարունակող բրոկոլի: Ցանկում տեղ են գտել նաև սունկը, մուգ շոկոլադը, ցիտրուսները, նուռը, կիվին, պապայան, սպանախը, ցորենի ծիլը, կակղամորթները և ոստրեները: Համեմունքների թվում իմունիտետի ամրապնդման համար առավել օգտակար են կոճապղպեղը և քրքումը, ըմպելիքների մեջ՝ կանաչ թեյը և կեֆիրը: