Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«ԹՈւՄՈ»-ի շենքում կորոնավիրուսով վարակված քաղաքացի է եղել. դասընթացները դադարեցվում են մինչև ապրիլի 12-ը

«ԹՈւՄՈ»-ի շենքում կորոնավիրուսով վարակված քաղաքացի է եղել. դասընթացները դադարեցվում են մինչև ապրիլի 12-ը
12.03.2020 | 22:25

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրինությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է կայացրել բոլոր 4 մասնաճյուղերում դադարեցնել դասընթացները մինչև ապրիլի 12-ը:


«Հաշվի առնելով «Թումո»-ի մասնաճյուղերում երեխաների մեծ թիվն ու ակտիվությունը, մեր տնօրինությունը նմանատիպ որոշում է կայացրել: Մենք ցանկանում ենք պաշտպանել մեր ուսանողներին կորոնավիրուսի հետ կապված հնարավոր ռիսկերից»,- նշեց Զարուհի Բուդաղյանը: Նա անդրադարձավ նաև տարածված այն լուրերին, որ իրենց շենքում է գտնվել կորոնավիրուսով վարակված 3 անձանցից մեկը, որ Իտալիայի քաղաքացի է: «Լուրերը ճիշտ են, նա իրոք եղել է «Թումո»-ի երևանյան մասնաճյուղում՝ 6-րդ հարկում: Նա եղել է «Սինոփսիս»-ի գրասենյակի կառուցման աշխատանքների հատվածում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ մենք նայել ենք մեր շենքի բոլոր տեսաձայնագրող սարքերով, որ նա եղել է միայն 6-րդ հարկում, որտեղ չի եղել ոչ անձնակազմից, ոչ էլ աշակերտներից որևէ մեկը: Նա չի շփվել շենքում գտնվող ոչ մի անձի հետ»,- շեշտեց Բուդաղյանը:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ