Սաուդյան Արաբիան պատրաստ Է եռակի ավելացնել նավթի մատակարարումը եվրոպական երկրներին՝ բարելի դիմաց 25 դոլար գնով՝ մարտի 12-ին հայտնել Է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ թագավորությունն այդ գնով առաջարկել Է Arab Light տեսակի նավթը: Բրիտանա-հոլանդական Royal Dutch Shell-ը, բրիտանական BP-ն, ֆրանսիական Total-ը, իսպանական Repsol-ը եւ CEPSA-ն, սաուդյան Saudi Aramco-ից առաջարկություններ են ստացել մատակարարումների վերաբերյալ, որոնք ստանդարտ ծավալները գերազանցում են 25-200 տոկոսով: Բարելի դիմաց 25 դոլար գինը զգալիորեն պակաս Է, քան ռուսական Urals արտահանական մակնիշի գինը: Ավանդաբար Սաուդյան Արաբիան նավթի ոչ մեծ ծավալներ Էր մատակարարում եվրոպական աշխարհամասին: Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ընթացքում Brent մակնիշի նավթի 2020-ի մայիսի մատակարարման ֆյուչերսների արժեքն ընկնում Է 6,1 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 33,6 դոլար: