Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյանը ընդհատել է արձակուրդը

Նիկոլ Փաշինյանը ընդհատել է արձակուրդը
12.03.2020 | 22:28

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ ընդհատում է արձակուրդը, վաղը խորհրդակցություն կանցկացնի կորոնավիրուսի թեմայով։
«Վաղվանից ուսումնական հաստատությունները չեն գործի,կհրավիրվի խորհրդակցություն։ Կորոնավիրուսի հաստատման ևս երկու դեպք կա ՀՀ-ում։ Վաղվա քարոզարշավը հետաձգվում է»:
Նախօրեին 3 քաղաքացի ախտորոշվել է կորոնավիրուսով, նրանց հետ սերտ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4-ի, 88 անձ մեկուսացված է

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ