Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ չեղարկվել են արտասահմանյան պաշտոնական գործուղումները։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ասաց, որ արտասահմանյան պաշտոնական գործուղումների չեղարկումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման պատճառով միջոցառումների հետաձգմամբ, չեղարկմամբ կամ ձևաչափի փոփոխմամբ:
«Արտասահմանյան գործուղումների հետ կապված բոլոր հարցերը համակարգվում են մեր միջազգային գործընկերների հետ», - նշեց Աննա Նաղդալյանը։