Վայքում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց «Հեղափոխության պահապաններից», որ երեկ գնացել ու հանդիպել են Նիկոլ Փաշինյանին հայհոյած երիտասարդի հետ։ «Սա անընդունելի է ինձ համար, մանավանդ, որ ես երկու օր է՝ խոսում եմ, որ մենք հայհոյանքին հայհոյանքով չպետք է պատասխանենք, բայց մարդիկ մեր անունից գնում են ու նման գործողություններ են անում, այսինքն իրենց անունից են անում՝ ի պաշտպանություն մեզ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա դատապարտում է նման գործողությունները։ «Հայհոյում են, ջհանդամը թե չեն հայհոյում, իրանց գլխին կպնի հայհոյանքը, կարևորն այն է, թե այդ հայհոյանքի, մեղադրանքի հիմքում ճշմարտություն կա՞, թե՞ չկա», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այսօր Հայաստանում կա վստահության մթնոլորտ։
«Ոմանց երազանքներն էս վերջին երեք օրում փշուր-փշուր եղան, փուլ եկան, որովհետև նրանց հույսն այն էր, թե վերջ, ժողովուրդը հիասթափվել է, ժողովուրդը չի կարող հիասթափվել», - ասաց Փաշինյանը։