Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հաստատվել է կորոնավիրուսի ևս 2 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի ևս 2 նոր դեպք
13.03.2020 | 12:57

Հաստատվել է նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք՝ «Ֆեյսբուք»-ում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. «Նրանք հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին: Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ