Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսը տարածվում է արևմուտքում

Կորոնավիրուսը տարածվում է արևմուտքում
13.03.2020 | 12:59

Լատվիայում և Չեխիայում արտակարգ դրություն է հայտարարված, Ֆրանսիայում, Դանիայում և Բելգիայում բոլոր ուսումնական հաստատությունները փակվել են, մուտքն ու ելքը ամենուրեք սահմանափակվում է, և զանգվածային միջոցառումներն արգելված են: Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ այլ կառույցների աշխատակիցներն աշխատանքի տնային ռեժիմի են անցել: Մասնագետներն այս միջոցները ողջամիտ են համարում: Ծրագրված մեծ ու փոքր միջոցառումները ողջ աշխարհում համաճարակի պատճառով չեղյալ են հայտարարվում:
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կարանտինի է ուղարկել Լիբերալ դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Սերգեյ Կատասոնովին և այն պատգամավորներին, որ նրա հետ շփվել են, երբ պարզ է դարձել, որ Կատասոնովը թաքցրել է Ֆրանսիա մեկնելու փաստը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նույնպես կարանտինի մեջ է, նրա կինը Մեծ Բրիտանիա այցելելուց հետո կորոնավիրուսի տեստի դրական արդյունք ունի: Իրանում կորոնավիրուսով վարակված է գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի խորհրդականը: Վարակված է Բրազիլիայի նախագահի խոսնակը, որ ավելի վաղ շփվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ