Ռուսաստանցիների 64%-ը պատրաստ է սահմանադրական բարեփոխումներին կողմ քվեարկել: 15 տոկոսը դեմ կքվեարկի, 21 տոկոսը՝ դեռևս որոշում չի կայացրել՝ վկայում են Հանրային կարծիքի հետազոտման համառուսական կենտրոնի հարցման արդյունքները: Պատասխանողների 87 տոկոսը տեղյակ է քվեարկության մասին, յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի գիտի անցկացման կոնկրետ օրը:
Ռուսաստանցիների 73 տոկոսը նշել է, որ լսել է Պետդումայի պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի՝ նախագահական ժամկետների զրոյացման առաջարկի մասին: 69 տոկոսը պատրաստվում է ապրիլի 22-ին այցելել ընտրատեղամասեր: Սահմանադրական բարեփոխումներին կողմ քվեարկողների թիվը մարտի 6-ից հետո ավելացել է 12 տոկոսով, նախկինում ընդհանուր ցուցանիշը 42 տոկոս էր: