Ռուս և թուրք զինվորականներն Անկարայում մարտի 13-ին կշարունակեն քննարկել սիրիական Իդլիբի հարցը՝ հայտնել է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը: «Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակություններն ավարտել են բանակցությունների երրորդ օրը: Բանակցությունները կշարունակվեն վաղը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկում են Սիրիայի Իդլիբ նահանգի М-4 ավտոմայրուղու մոտ համատեղ հերթապահության հարցը, որ պետք է սկսվի մարտի 15-ին:
Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ ռուս և թուրք ռազմական մասնագետները որոշակի համաձայնության են եկել սիրիական Իդլիբի հարցով բանակցություններում: