Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Չինաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի առաջին վարակակրին

Չինաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի առաջին վարակակրին
13.03.2020 | 13:02

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է նոյեմբերի 17-ին և ոչ թե դեկտեմբերին, ինչպես որ հաղորդվում էր նախքան այս, գրում է South China Morning Post պարբերականը: Լրագրողների ձեռքի տակ հայտնված կառավարական փաստաթղթերը հիմք ընդունելով՝ աղբյուրը ենթադրում է, որ հիվանդությամբ վարակված առաջին մարդը Հուբեյ նահանգի 55-ամյա մի բնակիչ է, սակայն նրա՝ առաջին վարակակրի կարգավիճակը դեռևս չի հաստատվել:


Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը շարունակում է աճել և արդեն հատել է 131 621-ի շեմը, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին:

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ