Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորոնավիրուսի տարածման պատճառով չեղարկել է արտասահմանյան այցերը, տեղեկացնում է Hurriyet-ը:
Նրա խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքով՝ իշխանությունները որոշել են նաև մեկ շաբաթով փակել տարրական և միջնակարգ դպրոցները, երեք շաբաթով էլ` համալսարանները, բոլոր սպորտային միջոցառումները Թուրքիայում մինչև ապրիլի վերջ կանցկացվեն առանց հանդիսականների: