Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ ֆոնդային բորսաները գերազանցել են անկման ռեկորդը

ԱՄՆ ֆոնդային բորսաները գերազանցել են անկման ռեկորդը
13.03.2020 | 13:04

ԱՄՆ ֆոնդային շուկան փակվել է վերջին 33 տարվա ընթացքում անկման խոշորագույն ցուցանիշով: Dow Jones ցուցիչը նվազել է գրեթե 10%-ով:
Financial Times-ի տվյալներով՝ մարտի 12-ի երեկոյի դրությամբ Dow Jones, S&P 500, Nasdaq և Russell 2000 ֆոնդային ցուցիչներն արձանագրել են 9-12% անկում:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սա 1987թ. ի վեր անկման խոշորագույն ցուցանիշն է: Լոնդոնի FTSE-100 ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 10,87%-ով, որ վերջին 33 տարվա համար ռեկորդ է: Փորձագետները ստեղծված իրավիճակը կապել են կորոնավիրուսի՝ համաշխարհային տնտեսության վրա ազդեցությամբ: Եվրոպական բորսաները 5-6% անկում են արձանագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպայից դեպի ԱՄՆ մուտքի երեսնօրյա արգելքի մասին հայտարարության ֆոնին: Հայտարարության հետևանքով 5% նվազել է նավթի գինը:

Դիտվել է՝ 1079

Մեկնաբանություններ