Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բելգիայում համազգային կարանտին է հայտարարվել

Բելգիայում համազգային կարանտին է հայտարարվել
13.03.2020 | 13:11

Բելգիան մինչև ապրիլի 3-ը համազգային կարանտին է սահմանել, արտակարգ համաճարակաբանական պատրաստություն և առողջապահության ամբողջ համակարգի մոբիլիզացում՝ հայտարարել է վարչապետ Սոֆի Վիլմեսն՝ ամփոփելով ազգային Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի արդյունքները:

Փակվում է գրեթե ամեն ինչ, երկրում ամբողջ ծավալով կաշխատեն միայն տրանսպորտը, բժշկական հաստատույթունները և խանութները: «Բելգիայում սահմանվում է համազգային կարանտին. բոլոր զանգվածային միջոցառումների չեղարկվում են: Փակ կլինեն ռեստորանները, սրճարանները, մշակութային և ուսումնական հաստատությունները, բոլոր ընկերություններին հանձնարարված է անձնակազմին փոխադրել տնից աշխատանքի», – հայտարարել է նա:

Դիտվել է՝ 1102

Մեկնաբանություններ