Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հիվանդանոցներն արտակարգ իրավիճակի ռեժիմով են աշխատելու

Հիվանդանոցներն արտակարգ իրավիճակի ռեժիմով են աշխատելու
13.03.2020 | 13:14

«Հրապարակը» գրում է. «Մի քանի օր է, ինչ Հայաստանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները՝ մեծ հիվանդանոցներում մոնիտորինգ են անում, թե Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել կորոնավիրուսին: Ի՞նչ եզրակացության եկան՝ հարցրինք հիվանդանոցներից մեկի պատասխանատուին։ «Գտան, որ մեծ ծավալով հիվանդների դեպքում ծանր կլինի, չենք կարողանա դիմագրավել, եթե չլինի ԱՀԿ-ի օգնությունը»: Ինչո՞ւ չեք կարող։

«Մահճակալների, դեղորայքի ծավալների խնդիր կա․․․ բուն էպիդեմիան սկսվելու դեպքում չի լինելու 2-4 դեպք, կարող են լինել 100-200-ից ավելի։ Որոշել ենք, որ հիվանդանոցներն արտակարգ իրավիճակի ռեժիմով են աշխատելու՝ ինչպես պատերազմների ժամանակ։ Վերապրոֆիլավորվելու ենք՝ պլանային հիվանդներ չենք ընդունելու, զբաղված ենք լինելու կորոնավիրուսով»: Բուժման ծախսերն ո՞վ է հոգալու։ «Պետությունը»:

Դիտվել է՝ 922

Մեկնաբանություններ