Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Չեխիան փակում է սահմանները

Չեխիան փակում է սահմանները
13.03.2020 | 22:29

Չեխիայի կառավարությունը մարտի 16-ի կեսգիշերից երկիրը փակելու է իր ցամաքային և օդային սահմանները: Վարչապետ Անդրեյ Բաբիշի խոսքով` մարտի 16-ից երկրի քաղաքացիներին, ինչպես նաև Չեխիայի տարածքում մշտական հիմունքներով բնակվող օտարերկրացիներին արգելվում է լքել երկիրը:

Երկրի տարածք մուտք գործելու իրավունք կունենան բացառապես այդ պահին արտերկրում գտնվող Չեխիայի քաղաքացիները, Չեխիայում բնակության մշտական իրավունքով օժտված օտարեկրացիները: Վարչապետ Բաբիշը չի հստակեցրել սահմանափակումների գործողության ժամկետը` նշելով, որ դա կախված է կորոնավիրուսի շուրջ Եվրոպայում ստեղծված իրավիճակից:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ