Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի՝ որոշակի գանգատներով՝ հայտնում է Առողջապահության նախարարությունը: Նրանցից վերցվել են նմուշառումներ, որ կատարվի թեստավորում: Մարտի 13-ի` ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը հաստատվել են այսօր: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն: