Ուկրաինայում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը՝ Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Ուկրաինայի առողջապահության նախարարի խորհրդական Օլգա Գոլուբովսկայան: Նրա խոսքով` մահացածը Ժիտոմիրի մարզում բնակվող 71-ամյա մի կին է: Ուկրաինայի ազգային անվտանգության խորհուրդը որոշել է մարտի 15-ի կեսգիշերից երկրի սահմանները օտարեկրացիների համար փակել: