Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կառավարությունը որոշեց դասերը դադարեցնել մինչև մարտի 23-ը

Կառավարությունը որոշեց դասերը դադարեցնել մինչև մարտի 23-ը
13.03.2020 | 22:32

Այսօր կառավարությունում ընդլայնված կազմով խորհրդակցությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը որոշում է կայացրել մինչև մարտի 23-ը դադարեցնել կրթական հաստատությունների աշխատանքը։ Նա կոչ արեց ձեռնպահ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց և այդ միջոցառումներին մասնակցելուց։ Նիկոլ Փաշինյանը չհայտնեց՝ կասեցնում կամ դադարեցնում է ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզարշավը։


Կառավարությունը հավաքվել էր արտահերթ նիստի՝ քննարկելու կորոնավիրուսի վարակի տարածման դեմ աշխատանքները։ «Մենք կայացրինք որոշում, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի, այսինքը դասեր չեն լինի, և այդ ընթացքում՝ մարտի 18-19-ին մենք ևս մեկ անգամ կանդրադառնանք այս թեմային և, եթե գտնենք անհրաժեշտություն, կրկին կերկարաձգենք։ Հաջորդ խնդիրը․ մենք էլի անհատական պատասխանատվության առումով խնդրում ենք, կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումների մասնակցելուց ու կազմակերպելուց, առավել ևս մեր այն հայրենակիցներին, որոնք ունեն որևէ ախտանշան, որ կարող է նրանց մոտ վարակվածության դեպք արձանագրվել», - ասաց վարչապետը:


«Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը ամենօրյա ռեժիմով աշխատում է, և այսօր էլ նիստ տեղի կունենա։ Ընդ որում, ուզում եմ ասել, որ մենք իրավիճակի զարգացմանը հետևում ենք ամենժամյա ռեժիմով, և երբ որ մեր այ էս ժամին կայացրած որոշումը վերանայելու անհրաժեշտություն լինի, կես ժամ հետո, մեկ ժամ հետո, երկու ժամ հետո, մենք դա կանենք, - հավելեց նա։ - Լավագույն միջոցը կանխարգելելու կորոնավիրուսի տարածումը մեզնից յուրաքանչյուրի անհատական գիտակցումն է և պատասխանատվությունը։ Մենք․․․ հիմա Հայաստանում ոչ մի պրոբլեմ չկա, որ իրար տեսնելիս ուղղակի ձեռքսեղմում չանենք, էլ չեմ ասում իրար տեսնելիս համբուրվելով չբարևենք։ Սա միջոց ա, որը վարչական որոշմամբ հնարավոր չի․․․ հո ոստիկան չենք դնելու, ասենք՝ ով որ փողոցում տեսնելիս համբուրվելով ա բարևում, իրանց բերման ենթարկեք ոստիկանություն։ Ուղղակի մենք մեր որոշմամբ պետք է մեր սովորույթը փոխենք»։ Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներն 8-ն են, մեկուսացվածները, որոնք շփվել են վարակվածների հետ՝ ավելի քան 8 տասնյակ։


Աժ պատգամավորներին և աշխատակիցներին ուղղված շրջաբերականով կեսօրից հետո հանդես ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ կոչ անելով հնարավորինս նվազեցնել ֆիզիկական հաղորդակցությունը այլ անձանց հետ և աշխատանքային պարտականությունները կատարել առցանց։


Վարչապետի այսօրվա կոչից հետո հայաստանյան մի շարք կազմակերպություններ հայտարարեցին միջոցառումների հետաձգման կամ չեղարկման մասին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց մինչև մարտի 23-ը դադարեցնել իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը սահմանափակում է իր հանրային ծրագրերը: Բազմաթիվ այլ կազմակերպություններ ևս հանդես են եկել նմանատիպ հայտարարություններով։

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ