Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 2 դեպք՝ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մեկուսացված անձանց շրջանակից, որոնք մեկուսացվել էին շփում ունենալու պատճառով մի հաստատված պացիենտի հետ, խոսքը Էջմիածնի պացիենտի մասին է, 2 դրական հաստատված թեստ ունենք, այսինքն` այն անձինք, որոնք մեկուսացվել էին, ունենալով գանգատներ, տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց, և նրանցից երկուսի մոտ կորոնավիրուսը դրական է ցույց տվել», - մանրամասնեց նախարարը:
Նա հավելեց, որ այդ անձինք լավ են զգում իրենց, և պարզվում է` այդ անձանց ընտանիքի անդամները մեկուսացման կարիք ունեն, թե ոչ: