Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մարտի 15-ին Հռոմից Երևան հատուկ չվերթով վերադարձող ՀՀ քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում

Մարտի 15-ին Հռոմից Երևան հատուկ չվերթով վերադարձող ՀՀ քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում
13.03.2020 | 22:33

Կիրակի՝ մարտի 15-ին, Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին հայկական «Atlantis EuropeanAirways» ավիաընկերությունը Հռոմի Ֆիումիչինո օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար, հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։

«Թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում:
Հայտնում ենք, որ թռիչքի համար ՀՀ քաղաքացիների ցուցակագրման ընթացքում առաջնահերթությունը կտրվի հետևյալ սկզբունքով.
1. կարճաժամկետ այցելությամբ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ
2. ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ
3. Իտալիայում կացության թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացիներ
Թռիչքի հնարավորությունից օգտվելու ցանկություն ունեցող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր դեռ կապ չեն հաստատել դեսպանության հետ, խնդրում ենք անհապաղ տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները (Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե)։ Ֆիումիչինո օդանավակայան ժամանման և ուղևորների ցուցակագրման նպատակով դեսպանությունը կապ կհաստատի նախապես գրանցված ՀՀ քաղաքացիների հետ անհատապես։ Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324, +393423382875, +393442451433։ Էլ. հասցե՝ armitalyembassy@mfa.am», - ասված է դեսպանության հայտարարության մեջ։


Հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից դեպի Երևան կազմակերպված չվերթի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ