Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վրաստանի վարչապետը կորոնավիրուսի պատճառով երկրում արտակարգ դրություն սահմանելու անհրաժեշտություն չի տեսնում

Վրաստանի վարչապետը կորոնավիրուսի պատճառով երկրում արտակարգ դրություն սահմանելու անհրաժեշտություն չի տեսնում
13.03.2020 | 22:34

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 25 դեպք: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան դեռ անհրաժեշտություն չի տեսնում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն սահմանելու համար:


«Այսօր ես այդպիսի անհրաժեշտություն չեմ տեսնում, երկիրը օգտագործում է բոլոր ռեսուրսները՝ այս մարտահրավերին դիմակայելու համար, բայց այդպիսի անհրաժեշտություն, հնարավոր է, որ առաջանա վաղը», - ուրբաթ ճեպազրույցում ասել է վարչապետը: Նա ընդգծել է, որ այն երկրները, որոնք արտակարգ դրություն են հայտարարել վիրուսի տարածման պատճառով, իրականացրել են որոշակի միջոցառումներ, կիրառել են մի շարք սահմանափակումներ, իսկ Վրաստանն էլ իր հերթին իրականացրել է նույն ընթացակարգերը՝ չհայտարարելով արտակարգ դրություն:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ