Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բրազիլիայի նախագահի կորոնավիրուսի առաջին թեստը դրական արդյունք է տվել

Բրազիլիայի նախագահի կորոնավիրուսի առաջին թեստը դրական արդյունք է տվել
13.03.2020 | 22:38

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կորոնավիրուսի առկայության առաջին թեստը դրական է։ Կորոնավիրուսով վարակվել է Բրազիլիայի նախագահի աշխատակազմի հանրային հաղորդակցության քարտուղարության ղեկավար Ֆաբիո Վայնգարտենը։ Պաշտոնապես տեղեկատվությունը դեռևս չեն հաստատում։


ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Բրազիլիայի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուի հետ հանդիպել էր մարտի 6-ին՝ Բրազիլիայում:

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ