Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գևորգ Պետրոսյան. Քաղաքացիների կյանքը կազմակերպելու պատասխանատվությունը կրում է իշխանությունը

Գևորգ Պետրոսյան. Քաղաքացիների կյանքը կազմակերպելու պատասխանատվությունը կրում է իշխանությունը
13.03.2020 | 22:42

Քաղաքացիների կյանքը կազմակերպելու իրավական և բարոյական պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը. իր պատասխանատվությունը ժողովրդի վրա գցող իշխանությունն անելիք չունի՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «սիստեմայի տակից հիվանդը դուրս է եղել և գնացել նշանդրեքի», և քաղաքացիները պետք է ինքնապաշտպանվեն: «Եթե քաղաքացին իշխանությանը ձայն է տվել, պետք է վերջինս նրա կյանքը կազմակերպի: Քաղաքացին ձայն չի տալիս, որ մի քանի իշխանավոր իրենց համար շքեղ թռիչքներ կազմակերպեն, շքեղ հյուրանոցներում հանգրվանեն. քաղաքացին նրա համար է ձայն տվել, որ իշխանությունն իր կյանքը բարելավի: Եթե իր կյանքը բարելավված չէ, ուրեմն՝ քաղաքացին իզուր է ձայն տվել»,-ասաց պատգամավորը:


Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե վերջին մեկ ամսում կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ գործողությունները պատշաճ իրականացվել են, Պետրոսյանն ասաց, թե այդ գործողություններն անբավարար է գնահատում: «Ամեն ինչ չէ, որ ձեռնարկվել է: Հենց միայն այն, որ դեղատներն ապահովված չեն վիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ միջոցներով, խոսում է այն մասին, որ իշխանությունները համապատասխան գործողություններ չեն կատարել, և երկիրն անպատրաստ է եղել: Իշխանությունները կարևոր հարցերը թողած՝ երկրորդական հարցերով են զբաղվում: Ժողովրդի մեջ խուճապ ու անհանգստություն կա, որը հիմնականում պայմանավորված է դեղատների ոչ լիարժեք հագեցվածությամբ, իսկ այդ հարցով պետք է զբաղվեր նաև իշխանությունը»,-ասաց պատգամավորը՝ կոչ անելով իշխանությանը զբաղվել առաջնային խնդիրներով:


«Մեր ժողովուրդն այնքան մեծ չէ, մեզ համար մարդկային յուրաքանչյուր կյանք թանկ է, և այսօր այդ խնդիրը թողած՝ ինչ-որ քարոզարշավով զբաղվելը մեր երկրի համար շռայլություն է»,-նշեց նա: Անդրադառնալով վարչապետի կոչին, թե կորոնավիրուսն այդքան էլ վտանգավոր չէ և խուճապի կարիք չկա, Պետրոսյանն ասաց. «Կառավարության կողմից լուրջ չէ ժողովրդին թողնել անհոգ վիճակի մեջ, հետո մեծ հոգսեր ստանձնել: Պատահական չէ, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսը հայտարարեց պանդեմիա: Անպայման պետք է զոհե՞ր ունենանք, որ հետին թվով իմաստուն ձևանանք»:

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ