ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկով Աշոտ Գալոյանը հետ է կանչվել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում և Կոլումբիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Արման Հակոբյանը նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա):