Իրաքի կառավարությունը Ադրբեջան է ուղարկել 112 երեխայի, որոնց ծնողները ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապերի համար՝ տեղեկացնում է turan.az կայքը` հղում անելով Իրաքի ԱԳՆ-ին: Նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ այս հարցով իրենք մշտական կապ են պահպանում Ադրբեջանի ԱԳՆ-ի և Բաղդադում Ադրբեջանի դեսպանատան հետ: Իրաքից արտաքսված ադրբեջանցի երեխաների ընդհանուր թիվը հասել է 248-ի: