Ավստրալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դաթոնը վարակվել է կորոնավիրուսով: Twitter-ում նա գրել է. «Այսօր առավոտյան արթնացա տենդով և կոկորդի ցավով»: Դաթոնը հավելել է, որ ինքը անմիջապես դիմել է բժշկի, նրան տվել են կորոնավիրուսային թեստ, որը դրական արդյունք է ցույց տվել:
Նա հավելել է, որ գտնվում է հիվանդանոցում և իրեն լավ է զգում:
The New York Times-ը նշում է, որ Դաթոնը անցած շաբաթ հանդիպել է Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի և ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի հետ: