Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ուսումնական հաստատությունների փակման օրերին մանկավարժները ամբողջությամբ վարձատրվելու են

Ուսումնական հաստատությունների փակման օրերին մանկավարժները ամբողջությամբ վարձատրվելու են
13.03.2020 | 22:46

Ուսումնական բոլոր հաստատությունների (մանկապարտեզներ ու նախակրթարաններ, դպրոցներ, քոլեջներ, ուսումնարաններ և բուհեր) աշխատակիցները վարձատրվելու են արձակուրդային օրերի համար՝ տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը: «Այսօր հայտարարվեց ուսումնական հաստատություններում դասապրոցեսը մինչև մարտի 23-ը դադարեցնելու որոշման մասին։ Հայտարարությունից հետո լրատվականները գրեցին, թե այս որոշումը խնդիրների առաջ է կանգնեցրել մանկավարժներին: Նշվում էր, թե «ԿԳՄՍ նախարարությունում քննարկում են մանկավարժների աշխատավարձերից կրճատել ազատ օրերի համար նախատեսված գումարները, քանի որ ըստ էության մանկավարժները չեն աշխատելու»: Ի պատասխան Տեղեկատվության ստուգման կենտրոնի հացման՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնեցին, որ ուսումնական բոլոր հաստատությունների (մանկապարտեզներ ու նախակրթարաններ, դպրոցներ, քոլեջներ, ուսումնարաններ և բուհեր) աշխատակիցները վարձատրվելու են արձակուրդային օրերի համար։


Հիշեցնենեք, որ նմանատիպ լուրեր էին տարածվել նաև մարտի 2-8-ն ընկած ժամանակահատվածում հայտարարված արձակուրդի ժամանակ, ինչից հետո նախարարությունը հերքեց տեղեկությունը»,-հայտնում են կենտրոնից:

Դիտվել է՝ 1490

Մեկնաբանություններ