Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսի նոր դեպքեր Հայաստանում

Կորոնավիրուսի նոր դեպքեր Հայաստանում
14.03.2020 | 16:51

Ծաղկաձորի «Գոլդել փելիս» հյուրանոցում մարտի 1-ից մեկուսացված 31 քաղաքացիներից 28-ի մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել, նրանք կարող են տուն գնալ՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսը, և ևս մեկ հոգի` նրանցից մեկի ընտանիքի անդամը, ով այս ընթացքում շփում է ունեցել, կմնա մեկուսացման մեջ, այսինքն` 2 հոգի կգնան հիվանդանոց, մեկը կմնա», - մանրամասնեց վարչապետը: Նա հայտնեց նաև, որ ևս 3 քաղաքացու մոտ է ախտորոշվել կորոնավիրուս, նրանցից երկուսը մասնակցել են Էջմիածնում նշանդրեքին, նրանք մեկուսացված են, կա ևս մեկ քաղաքացի` եկած Ֆրանսիայից, նրա մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս: «Ընդհանուր կա 13 հաստատված դեպք, 13-ի մեծամասնությունը Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակիցներն են», - ամփոփեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև որոշ մանրամասներ փոխանցեց «Էջմիածնի արդեն հայտնի հայրենակցուհու հետ կապված, որը, անկեղծ ասած, զարմանալի է». «Հաշվառումից հետո նրանց տուն այցելել են մասնագետները, բժիշկները, նա հավաստիացրել է, թե ոչ մի բողոք չունի, որից հետո մի քանի անգամ զանգել են, և ինքը, և ամուսինը հավաստիացրել են, որ պրոբլեմ չունեն, նույնիսկ նրանց ասվել է, որ գան ջերմաչափում անելու ուղղակի, իրենք էլ ասել են մոտավորապես՝ «հո մենք հիվա՞նդ չենք, որ մեզ ջերմաչափեք»:


«Կիսակոնֆլիկտային վիճակ է նույնիսկ եղել, և պրոբլեմն այն է եղել, որ գործնականում օրենքով լծակ չկա, որ պարտադրվի դա: Բայց հիմա հանձնարարել եմ ես Արդարադատության նախարարությանը, որպեսզի նման դեպքերի համար <....> որոշակի իրավական լծակներ ձեռք բերվեն, որպեսզի նման դեպքերում, երբ որ անհրաժեշտ լինի պարտադրել, նաև հնարավոր լինի պարտադրել», - ասաց Փաշինյանը: Նա փոխանցեց, որ «այս պահի դրությամբ ամենաակտիվ և թեժ կետը շարունակում է մնալ Էջմիածինը, Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը, ըստ էության, հասել է մոտավորապես 100-ի»: «Եվ մենք Էջմիածինը պետք է պահենք ուշադրության կենտրոնում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ