Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թրամփն ԱՄՆ-ում համազգային արտակարգ դրություն հայտարարեց

Թրամփն ԱՄՆ-ում համազգային արտակարգ դրություն հայտարարեց
14.03.2020 | 16:52

Նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով համազգային արտակարգ դրություն է հայտարարվել։ Ռեժիմը գործում էր մի քանի նահանգներում։ Թրամփի կարծիքով՝ որոշումը թույլ կտա արագ 50 միլիարդ դոլար հատկացնել համավարակի դեմ պայքարին։ Իշխանությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի և բժշկական հաստատություններին աջակցի վիրուսի բացահայտման ստուգումները հնարավորինս արագ իրականացնելու միջոցներով։ Մասնագետները կստանան քաղաքացիների մոտ վիրուսի արագ բացահայտման ինովացիոն մեթոդներ փորձարկելու հնարավորություն։ Դրա համար պատկան մարմինները մասնակիորեն կչեղարկեն որոշ գործող ընթացակարգային սահմանափակումներ։
Մարտի 13-ին ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1700 դեպք, վախճանվել է 41 մարդ։
Լուիզիանա նահանգն ընդունել է ապրիլի 4-ին կայանալիք ներկուսակցական նախնական ընտրությունները մինչև հունիսի 20-ը հետաձգելու որոշում։


Թրամփը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին կարող են նույնպես արգելել այցերը ԱՄՆ, սակայն, ըստ Լոնդոնի, վերջնական որոշում դեռ չի ընդունվել։
Թրամփը չի բացառել, որ իրավիճակն առաջիկա օրերին կարող է վատանալ։
«Գուցե ավելի վատ լինի, գալիք 8 շաբաթները շատ կարևոր են, որոշ բժիշկներ ասում են, թե համաճարակը կարող է սելավի նման գալ», - ասել է ԱՄՆ նախագահը։

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ