Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը կսպասարկի միայն կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը կսպասարկի միայն կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին
14.03.2020 | 16:53

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ, նշում է առողջապահական գերատեսչությունը՝ հորդորելով «չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը»:

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ