Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է. «Երեկ դիտեցի Սևանում «ինքնամեկուսացված» ՀՀ վարչապետի ուղիղ եթերը, որտեղ նա ասում է, որ «պետությունը չունի օրենքով սահմանված ազդեցության լծակ` վարակված (վարակի կասկածով) բնակչին պարտադրել անցնել հետազոտություն և/կամ մեկուսացնել» և հասկացա, որ մեզ իրականում անհրաժեշտ է ճգնաժամային կառավարություն, որովհետև վարչապետը ոչ միայն չի վերահսկում իրավիճակը, այլ նաև չգիտի օրենքները, մասնավորապես`
1. չգիտի «ՀՀ Սահմանադրությունը» (որը ուզում է փոխել), որի 27-րդ հոդվածի (Անձնական ազատություն) 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` անձին կարելի է զրկել ազատությունից, եթե նա ունի շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն,
2. Չգիտի «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքը», որի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետությունը իրավունք ունի կիրառել օպերատիվ միջոցառումներ զանգվածային հիվանդությունների և վարակիչ հիվանդությունների համաճարակների վերացման համար:
Եզրակացությունները արեք ինքներդ»: