Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են Իդլիբի շուրջ

Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են Իդլիբի շուրջ
14.03.2020 | 16:58

Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակությունները Իդլիբի դեէսկալացիայի գոտու շուրջ բանակցությունների արդյունքում ստորագրել են Սիրիայի շուրջ պայմանավորվածության տեքստը: Դրա իրականացման ճանապարհին առաջին քայլը կլինի մարտի 15-ին Մ4 մայրուղու վրա համատեղ պարեկությունը՝ հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությանը հղումով։


Նրա խոսքով՝ Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում իրենց գործողությունները կհամակարգեն համատեղ համակարգող կենտրոնների միջոցով: Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ «Սիրիայի հյուսիս-արևմուտքից դրական հաղորդագրություններ են ստացվում հարկադիր վերաբնակների հոսքի դադարեցման և անգամ սիրիացիների՝ իրենց տները վերադառնալու մասին»:
«Թուրքիան հանդես է գալիս Իդլիբում երկարատև հրադադարի ապահովման օգտին և ձեռնարկել է այդ ուղղությամբ անհրաժեշտ բոլոր քայլերը։ Ռուսական կողմը կառուցողական դիրքորոշում ունի այս հարցում»,-ասել է նա։

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ