Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել
14.03.2020 | 16:58

Տեղեկատվության ստուգման կենտրոնից հայտնում են, որ մեդիատիրույթում ֆեյսբուքյան խմբերի և կեղծ օգտատերերի միջոցով տեղեկություն է տարածվում, թե իբր Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել 11 քաղաքացի և 27 զինծառայող՝ կորոնավիրուսի ախտանիշներով։ Նույն բովանդակությամբ լուրը դեռևս մարտի 5-ին տարածվել էր Ֆեյսբուքում` Արցախի նախագահ Բակո Սահակյանի անունից ներկայացող, սակայն Ադրբեջանից կառավարվող կեղծ էջի կողմից։ Թե տարածվող լուրը, և թե Բակո Սահակյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ ունենալը հերքվեցին։ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերին զուգահեռ՝ ապատեղեկատվությունը կրկին սկսեց շրջանառվել։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ հաստատեց նաև Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ, նա հերքեց տարածվող լուրը՝ հայտնելով, որ Արցախում վիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա և իրականացվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները։

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ