Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դավիթ Խաժակյան. Մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետը ինքնամեկուսացվել է

Դավիթ Խաժակյան. Մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետը ինքնամեկուսացվել է
14.03.2020 | 16:59

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքում գրել է. «Հարգելի գործընկերներ, առաջիկայում հանդես եմ գալու ուղիղ եթերով՝ ներկայացնելու հակահամաճարակային մի քանի միջոցառում, որոնք անհրաժեշտ է իրականացնել քաղաքային իշխանության կողմից։ Մինչ այդ խնդրում եմ քաղաքապետին ազդանշաններ հաղորդել մեզ և հանրությանը, որ նա պատրաստակամ է վերադառնալ արձակուրդից և կատարել քաղաքապետի իր պարտականությունները, որպեսզի կարողանանք համակարգված աշխատանք տանել։ Երեկ Էջմիածնի քաղաքապետը ուղիղ եթերով, իր կաբինետից դիմեց քաղաքի բնակիչներին, ինչը գովելի և անհրաժեշտ քայլ էր։ Իսկ այժմ խոսակցություններ են գնում, որ մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետը ինքնամեկուսացվել է և հրաժարվում է աշխատավայրից կատարել իր պարտականությունները։ Սա կարող է կառավարման ճգնաժամ առաջացնել, ուստի ավագանին պետք է իմանա իր անելիքները»։

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ