ՏՄՊՊՀ-ն մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր դեղատների, արտադրող և ներմուծող ընկերությունների հետ և պարբերաբար իրականացնում է բժշկական դիմակների և հակամանրէային ախտահանիչ նյութերի պաշարների և գների մշտադիտարկման աշխատանքներ: Այս պահին ընդհանուր առմամբ հանրապետությունում հակամանրէային ախտահանիչ նյութերի օրական արտադրությունը կազմում է շուրջ 6-7 տոննա: Արտադրողների կողմից հակամանրէային ախտահանիչ նյութերի վաճառքի մեծածախ գները չեն բարձրացվել: Տեղական արտադրողներն են՝
✅«Արթ կոսմետիկս» ՍՊԸ, ապրանքանիշը՝ Lina,
✅«Արսանիտ» ՍՊԸ՝ ապրանքանիշը՝ Ալկոգել,
✅«Էկոֆորմ» ՍՊԸ, ապրանքանիշը՝ Mister Jin
Համաձայն տնտեսավարողների ներկայացրած տվյալների՝ հանրապետությունում կա 1 մլն բժշկական դիմակ: Ստեղծվել են նաև դիմակների տեղական արտադրություններ, սակայն արտանդրանքի քանակը փոքր է»: