Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուղերձով դիմել է իտալացիներին. «Այսօր՝ քնելուց առաջ մտածեք այն օրվա մասին, թե երբ կրկին դուրս կգանք փողոց: Երբ կրկին կգրկախառնվենք, իսկ ընտանիքով առևտուր անելու հնարավորությունը իրական տոն կթվա: Կմտածենք այն օրվա մասին, թե ինչպես մեր կյանք կվերադառնան սուրճը՝ սրճարաններում, գրկախառնությունները, միմյանց հպված մարդկանց լուսանկարները: Կմտածենք այն մասին, թե ինչպես իրողությունն անցյալ կդառնա, իսկ մեր բնականոն կյանքը՝ նվեր՝ անսպասելի և հիասքանչ:
Մենք կսիրենք այն ամենը, ինչ մինչ օրս թվում էր բնականոն, կգնահատենք ամեն վայրկյանը. ծովափում լողալը, արևածագը, արևամուտը, կենացներն ու ժպիտները:
Մենք կրկին միասին կծիծաղենք: Ուժ և քաջություն ձեզ: Շուտով կհանդիպենք»: